ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը
Sat, 05 Sep 2026 01:00:55 +0400

Եվրամիությունը պաշտոնապես միացել է Միացյալ Նահանգների՝ Իրանի հանդեպ տնտեսական մեկուսացման եղանակով ճնշում գործադրելու «Տնտեսական իզգոյ» օպերացիային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
ԱՄՆ Ֆինանսների նախարարը ասել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում ԵՄ վճռական եւ տեղին դիրքորոշումը։ Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները չեն ցանկանում թույլ տալ, որ Իրանը օգտագործի համաշխարհային ֆինանսական համակարգը իր միջուկային հավակնությունների, ահաբեկչական պրոքսի-ուժերի տեղծման ծրագրերի համար։ Նախարար Բեսենթը շեշտել է, որ աշխարհը Թեհրանին հստակ ազդակ է ուղարկում, որ կանգ չի առնի, քանի դեռ բոլոր ֆինանսական աղբյուրները փակված չեն Թեհրանի համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր