Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել

Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել

Sun, 06 Sep 2026 09:15:44 +0400


Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել։ Այս մասին Կրեմլում ամերիկացի բանագնացների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել», — նշել է Ռուսաստանի ղեկավարը։

Ավելի վաղ Պուտինը բանակցություններ էր սկսել Ուիթքոֆի և Քուշների հետ։

Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել սեպտեմբերի 5-ին։ Սպասվում է, որ Պուտինի հետ բանակցություններից հետո ամերիկացի ներկայացուցիչները կմեկնեն Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացի բանագնացների այցերի նպատակը Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը նպաստելն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն Sat, 05 Sep 2026 14:30:22 +0400 Պլանային աշխատանքներ իրականացնելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով