Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Sat, 05 Sep 2026 14:30:22 +0400


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռասկատլյան, Բարոնյան, Խաչատրյան, Պողոսյան փողոցների, Խրիմյան Հայրիկ խճուղու թիվ 6, 10, 10ա բազմաբնակարան շենքերի, Խրիմյան Հայրիկ 1-ին թաղամասի 4ա բազմաբնակարան շենքի, Արմենակյան փողոցի մի հատվածի (սկիզբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 10-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքների, Սյունիք, Աճանան (Խալաջ), Սզնակ, Համլետավան, Լեռնաձոր, Ձագեձոր, Բարիկավան, Անդոկավան, Թավշուտ բնակավայրերի գազասպառողների, ինչպես նաև «Զանգեզուրի պղձամոլիբդենային կոմբինատ», «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ների, «Պրոֆավտո», «Արկարգազ», «ԱԳԿ Սերվիս», «Գրիգ բիզնես», «ԼԷՄԷՍ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ապառաժ», «Աժդանակ», «Կապանի ՃՇՇ», «Կապանի Նորոգշին», «Պորկպրոդ», «Մարիլա», «ՄԱՏ», «Մհեր-Ստեփան» ՍՊԸ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների և ձեռնարկությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 8-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի փողոցների գազասպառողների, «Փարադայս հոթել», «Վերադարձ 1», «Լա Ֆորեստ», «Ինովիթիս» ՍՊԸ-ների և Կոմպոզիտորների ստեղծագործական տան գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Լեռնանցք բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 8-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 9-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզում գործող «ԳԱՎԲԱԶ», «ՏԻԳՀԱՐ», «Գասպար 51» (1), «Գասպար 51» (2), «Ս.Գ. ԳԱԶ», «Գանա» ՍՊԸ-ների, «Արմեն Բալյան» Ա/Ձ-ի ԱԳԼՃԿ-ների, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի, «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ի գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ փողոցների, Բաղրամյան փողոցի հարակից առանձնատների, թիվ 74 բազմաբնակարան շենքի, Լեռնային փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թե այդքան հայրենասեր ես, բա հրաժարվի մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձիցդ

Թե այդքան հայրենասեր ես, բա հրաժարվի մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձիցդ Wed, 07 …