Ռուս-ամերիկյան բանակցություններն անկեղծ էին եւ օգտակար․ Յուրի Ուշակով
Sun, 06 Sep 2026 14:00:55 +0400

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ամերիկացի բանակցողներ Սթիվեն Վիթքոֆի եւ Ջարեդ Քուշների զրույցը կառուցողական էր, անկեղծ, օգտակար ու բովանդակալից։ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի հինգին Մոսկվայում նախագահ Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացների հանդիպումը։ Ավելի քան երեք շամ տեւած բանակցություններում քննարկվել են «չափազանց լուրջ հարցեր»» Քննարկումները եղել են թե պաշտոնական բանակցությունների ընթացքում, թե ոչ-ֆորմալ միջավայրում՝ ճաշի սեղանի շուրջ։ Ռուսական կողմը, ըստ Ուշակովի, ներկայացրել է Ռուս-Ուկրաինական պատերազմում ներկայումս ստեղծված վիճակի իր հստակ գնահատականը։
Մասնավորապես մատնանշվել են ռուսական բանակի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել մարտի դաշտում։ Նախագահ Պուտինը վստահություն է հայտնել, որ ռուսական կողմը կհասնի այն նպատականերին, որոնք առաջադրել էր։ Կրեմլը ընդգծել է, որ պետք է առաջնահերթ կերպով վերացնել պատերազմի սկզբնապատճառները։ Պուտինը նաեւ կարեւոր է համարել ամերիկյան կողմի հետ աշխատանքների շարունակումը՝ հակամարտության քաղաքական-դիվանագիտական հանգուցալուծման տարբերակների որոնման ուղղությամբ։ Ամերիկյան կողմը ըստ Ուշակովի, չափազանց պատրաստված է եղել։ Ներկայացվել են կարգավորման ուղիների մի շարք տարբերակներ, որոնք նախապես պատրաստված է եղել Սպիտակ տան վարչակազմի կողմից որպես առաջարկ։Բանակցություններում խոսվել է նաեւ Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գործակցության մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր