Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու

Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու

Sun, 06 Sep 2026 17:30:38 +0400


ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։ Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովին։ Իսկ իրականում, այս ելույթը ոչ թե ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մասին էր, այլ անոնսն էր ջրի սակագնի առաջիկա թանկացման։

Նշեմ, որ արդեն հինգ տարուց ավելի բարձրաձայնում եմ ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մասին՝ ներկայացնելով առաջարկներ, որոնք իսկապես կարող էին բարեփոխել ոլորտը։ Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում ջրային պաշարների ահռելի կորուստները կանխելու ուղղությամբ։ Փոխարենը՝ տիրազուրկ խորքային հորերի ջրերը ծառայում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Բազմիցս բերել եմ նաև Իջևանի՝ անուշադրության մատնված «Սպիտակ լիճ» ջրամբարի օրինակը, որը փոքր֊ինչ բարեկարգման պարագայում կարող էր ծառայել տավուշեցիներին։ Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել ոռոգման նպատակներով։ Նշեմ, որ միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն: Իհարկե լավ կլինի, եթե մարդիկ փոխեն իրենց վարքագիծը՝ անհարկի չօգտագործելով ջուրը, բայց չմոռանանք, որ Հայաստանի շատ ու շատ համայնքներում մեր հայրենակիցները ընդամենը մի քանի ժամով են կարողանում օգտվել ջրից։ Ի դեպ, «2021-2026 թվականների կառավարության ծրագրով նախատեսված էր կառուցել 15 նոր ջրամբար, մինչդեռ, առ այսօր շահագործման է հանձնվել միայն Վեդու ջրամբարը։ Եվ, իրականում, ոչ թե ատամները արագ լվանալն է լուծելու ՀՀ֊ում ջրային ռեսուրսների ոլորտում առկա խնդիրները, այլ հստակ ռազմավարությունը, ինչը դժվար թե ի վիճակի լինի գլուխ բերել մի իշխանություն, որը հեշտությամբ թշնամուն է հանձնել մեր ջրային ռեսուրսները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ Fri, 04 Sep 2026 23:30:02 +0400 Իրանի հետ Միացյալ Նահանգները չի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով