Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Ինչու հենց Երասխից

Ինչու հենց Երասխից

Fri, 08 May 2026 12:40:33 +0400


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու են իրենց քարոզարշավը մեկնարկում Երասխից։

Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժի համար առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածը, որը վերաբերում է երկրի ինքնիշխանությանը։ Մարուքյանը նշել է, որ Երասխը հենց այդ ինքնիշխանության խորհրդանիշներից մեկն է։

Նա անդրադարձել է նաև Երասխում նախատեսված մետալուրգիական գործարանի ծրագրին՝ նշելով, որ երկու տարի առաջ Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, Ադրբեջանի ճնշումների հետևանքով դադարեցրել են գործարանի շինարարությունը։ Մարուքյանի խոսքով՝ նախագիծն իրականացվում էր ամերիկյան ներդրողների մասնակցությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքում, սակայն ադրբեջանական կողմի կրակոցներից հետո շինարարությունը կանգ է առել, իսկ ավելի ուշ նախագիծը տեղափոխվել է այլ վայր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն․ ՌԴ-ն՝ ՀՀ-ին

Կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն․ ՌԴ-ն՝ ՀՀ-ին Thu, 30 Jul 2026 21:34:19 +0400 «Ռուսական …