Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Ընտրությունների շեմին խուսափե՞լ է Էրդողանից

Ընտրությունների շեմին խուսափե՞լ է Էրդողանից

Tue, 14 Apr 2026 13:58:44 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող դիվանագիտական ֆորումին։

Պատգամավորը նշել է, որ իր գնահատմամբ՝ վարչապետի որոշումը կարող է լինել քաղաքական հաշվարկի դրսևորում։ Նրա կարծիքով՝ այս պահին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հրապարակային շփումները կամ ջերմ ժեստերը կարող են ազդեցություն ունենալ ներքաղաքական զարգացումների, մասնավորապես՝ ընտրական գործընթացների վրա։

Դանիելյանը ընդգծել է, որ իր այս մեկնաբանությունը ենթադրության մակարդակում է և այլ լրացուցիչ տեղեկությունների չի տիրապետում թեմայի վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Դպրոցական հեղափոխություն»․ վիրավորներ, ձերբակալվածներ, քաոս՝ Ֆրանսիայում

«Դպրոցական հեղափոխություն»․ վիրավորներ, ձերբակալվածներ, քաոս՝ Ֆրանսիայում Wed, 07 Oct 2026 16:00:13 +0400 Ֆրանսիայի ներքին գործերի …