Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Աբառոտկայի մեծ վարպետը

Աբառոտկայի մեծ վարպետը

Fri, 20 Nov 2026 09:00:36 +0400


Ուշագրավ մարտավարություն է ընտրել Նիկոլ Փաշինյանը: Թերեւս արժե, որ քաղաքագիտական դասագրքերում այն ներառեն` որպես պետությունների ղեկավարների, վարչապետների կողմից ընդօրինակման ոչ ենթակա ձեռագիր` «Ինչպես չի կարելի կառավարել պետությունը» խորագրի ներքո: Բայց չենք կարող արժանին չմատուցել այն հնարամտությանը, որը դրսեւորում է տոտալ ձախողումներ արձանագրած այս անձնավորությունը: Իրեն ուղղված ցանկացած քննադատությունը սահմանափակելու, քննադատողների բերանը փակելու, մեղքը մեղավորից անմեղի վրա տեղափոխելու մաստեր-կլաս է ցուցադրում արդեն քանի տարի: Արցախը հանձնել է եւ դրա մեղքը մեկ շաբաթ հազիվ պաշտոնավարած Արցախի նախագահի վրա է դնում, արցախցիներին թիրախավորում, արցախցի կնոջ վրա հարձակվում, թե ինչու եք փախել, Արցախում պայքարած տղամարդուն ասում է` ինչո՞ւ չես զոհվել: Հերոսներին վարկաբեկել է, հեղինակազրկել, նրանց նվաճումները հողին հավասարեցրել, նրանց հաղթանակները պարտության վերածել, փոխանակ պատերազմով անցած հերոսներն իրեն մեղադրեն, ինքն է մեղադրում Արցախի հերոսին, հետմահու նվաստացնում, արժեզրկում նրա վաստակը: Երբ լրագրողը հիշեցնում է Եռաբլուրն ու հարցնում` ինչո՞ւ ես մարդկանց մեղադրում չզոհվելու համար, բավական չե՞ն այս զոհերը, ինչպե՞ս ես հայ մարդու աչքերի մեջ նայում ու հարցնում` ինչո՞ւ չես զոհվել, այսքան զոհի ու արցունքի համար դու քեզ մեղավոր չե՞ս զգում, փրփրում է, լրագրողին եղկելի անվանում, սպառնում բոլոր նրանց, ովքեր իրեն կհիշեցնեն Եռաբլուրի մասին, «եղկելի» բառով բնութագրել: Զրոյական կետից սխալ քաղաքականության արդյունքում այսքան մահ ու ավեր բերի երկրին, շարունակ ատելություն տարածի, մարդկանց բանտարկի, նրանց մահը ցանկանա, եւ երբ հիշեցնեն իր մեղքերը, հիստերիայի մեջ ընկնի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շմոլ գազ, այրվածքներ և անպատասխան հարցեր․ ինչո՞ւ են կասկածի տակ դրվում փորձագիտական եզրակացությունները

Շմոլ գազ, այրվածքներ և անպատասխան հարցեր․ ինչո՞ւ են կասկածի տակ դրվում փորձագիտական եզրակացությունները Fri, 13 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով