Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Չինաստանը զինանյութե՞ր է գաղտնի առաքել Ռուսաստան․ սկանդալային բացահայտում

Չինաստանը զինանյութե՞ր է գաղտնի առաքել Ռուսաստան․ սկանդալային բացահայտում

Mon, 07 Sep 2026 14:30:24 +0400


Չինական պետական ​​«Jilin Chemical Fiber Group» ընկերությունը Ռուսաստան է ուղարկել 46 տոննա պոլիակրիլոնիտրիլ, որը անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերում օգտագործվող ածխածնային մանրաթել արտադրելու համար: Politico-ն և The Telegraph-ը պարզել են, որ մատակարարումը գրանցվել է որպես քաղաքացիական բեռ:

Ստացողը նշված է որպես «Алабуга-Волокно»՝ «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկություն: 2023 թվականից ի վեր այդ ընկերությունում հավաքվել են նաև իրանական «Շահեդ» դասի անօդաչու թռչող սարքեր:

Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի ղեկավար Դեյվիդ Օլբրայթի խոսքով՝ մատակարարված հումքը կարող է բավարար լինել առնվազն 1300 անօդաչու թռչող սարքի համար: Ածխածնային մանրաթելն օգտագործվում է կառուցվածքներում, թևերում, ինչպես նաև շարժիչի և վառելիքի բաքի ամրացման համար:

Փաստաթղթերը ձեռք են բերվել ուկրաինական աղբյուրների կողմից: Politico-ի փոխանցմամբ՝ դրանց իսկությունը հաստատել են ուկրաինական իշխանությունները և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Չինաստանի հարցերով հատուկ հանձնաժողովը: Նյութերը նաև փոխանցվել են բրիտանական կառավարությանը:

ԱՄՆ-ն չի մեկնաբանել տեղեկատվությունը, իսկ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը չի վիճարկել փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞ր երկրի վրա է պատրաստվում հարձակվել Ռուսաստանը․ սկանդալային նյութի հետքերով

Ո՞ր երկրի վրա է պատրաստվում հարձակվել Ռուսաստանը․ սկանդալային նյութի հետքերով Fri, 25 Sep 2026 14:30:35 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով