Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Կոտրել են մայրաքաղաքի վարչակազմի տվյալների բազան

Կոտրել են մայրաքաղաքի վարչակազմի տվյալների բազան

Mon, 07 Sep 2026 19:00:53 +0400


Ցանցահենները կոտրել են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Սենատի տվյալների բազան եւ ձեռք գցել մայրաքաղաքային իշխանությունների տվյալները։ Ապա, դիմել են իշխանություններին, պահանջելով գումար՝ տվյալների չհանրայնացման համար։ Մերժում ստանալով՝ հրապարակել են բոլոր տվյալները։ այս մասին հայտարարել է գերմանացի հետաքննող լրագրող Լարս Վինքելսդորֆը։

Նշենք, որ Bild-ը հայտնել էր, որ Բեռլինի քաղաքային իշխանությունների վրա ցանցահենային հարձակում էր իրականացվել օգոստոսի 17-ին։ RBB-ն էլ հայտնել էր, որ հարձակումն իրականացրել է Rhysida ցանցահենային խումբը։ Վերջինս հրապարակել է Բեռլինի Սենատին պատկանող 1,4 միլիոն ֆայլ, որոնք գողացվել են ցանցահենային հարձակման ժամանակ։ Գումարը, որ պահանջել են չհրապարակման դիմաց, կազմել է 2 միլիոն եվրո։ Դեպքի հետ կապված սկսվել է հետաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խոսում են Եվրոպայի մասին, բայց խորացնում են բռնապետությունը

Խոսում են Եվրոպայի մասին, բայց խորացնում են բռնապետությունը Tue, 08 Sep 2026 13:16:09 +0400 ՀՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով