«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին։
Մինչ այսօր էլ մեր կազմակերպությանը եղել են նմանատիպ բողոքներ և դիմումներ։
Այսուհետ, եթե « ԱՎԱՆԳԱՐԴ» ՀԿ-ին ներկայացվեն կանանց նկատմամբ բռնության, սպառնալիքի կամ ճնշման վերաբերյալ բողոքներ, մենք դրանք օրենքով սահմանված կարգով կներկայացնենք համապատասխան մարմիններին, ինչպես նաև կտեղեկացնենք Աննա Հակոբյանին՝ այս կարևոր հարցի շուրջ հնարավոր համագործակցության նպատակով։
Կանանց նկատմամբ բռնությունը պետք է դատապարտվի հստակ և առանց երկմտելու։
Յուրաքանչյուր կին պետք է իրեն պաշտպանված, լսված և ապահով զգա։Anna Hakobyan
Source: USAArmenia
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր