Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Tue, 08 Sep 2026 08:00:24 +0400


Նախկին համայնքապետերի ձեւավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության նախագահն այլեւս Սպարտակ Թարթիկյանը չէ։ Հուլիսին կայացել է կուսակցության համագումարը, օգոստոսին գրանցել են փոփոխությունը` նախագահ է ընտրվել Արարատի Եղեգնավան համայնքի նախկին վարչական ղեկավար Հովսեփ Ղազարյանի որդին՝ Սարգիս Ղազարյանը։

Մեզ հետ զրույցում Թարթիկյանը նշեց, որ նախագահի պաշտոնից հրաժարվելը պայմանավորված է եղել այլ ծանրաբեռնվածություններով, բայց ինքն իր քաղաքական թիմի կողքին է, ցանկացած հարցում աջակցելու է նրանց, սակայն խորհրդի կազմից եւս դուրս է եկել եւ կուսակցական գործունեություն այս փուլում չի ծավալելու։ Մեր հարցին՝ իշխանության կողմից գործադրվող բռնաճնշումներն ու քրեական գործերը որեւէ կերպ ազդե՞լ են իր որոշման վրա, Թարթիկյանը պատասխանեց․ «Ինչի էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես նորություն ունեմ․ Տաթևիկ Հայրապետյան

Ես նորություն ունեմ․ Տաթևիկ Հայրապետյան Thu, 06 Aug 2026 23:10:24 +0400 Ես նորություն ունեմ Որոշել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով