Աստված գիտի, թե երբ կլինի նախագիծը. Իոաննիսյան
Tue, 08 Sep 2026 12:31:19 +0400

Վաղ առավոտից մի շարք օգտատերեր տարածում են sahmanadrutyun.com կայքում հրապարակված ենթադրյալ Սահմանադրության փոփոխության նախագիծը։
Մենք կապ հաստատեցինք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ, ով հայտնեց, որ նշված կայքը ֆեյք է եւ որեւէ կապ չունի Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ։ Հարցին՝ արդյոք կայքում հրապարակված այս նախագիծը եւս կեղծ է՝ Իոաննիսյանը պատասխանեց․ «Սահմանադրության փոփոխությունից ինչ որ հատվածներ հանձնաժողովը հրապարակել է, բայց անբողջական որեւէ հրապարակում չկա, քանի որ վերջնական տարբերակ հանձնաժողովը չի հաստատել»։
Հարցին, թե ե՞րբ պատրաստ կլինի Սահմանադրության փոփոխության նախագիծը՝ նա պատասխանեց․ «Աստված գիտի»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր