Նորմալ մարդիկ՝ իրենց գործը թողած, զբաղված են խելագարի ցնդաբանություններին հակադարձելով

Նորմալ մարդիկ՝ իրենց գործը թողած, զբաղված են խելագարի ցնդաբանություններին հակադարձելով

Sat, 09 May 2026 15:15:37 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն է։

– Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրը մի շարք սկանդալային հայտարարություններ է արել: Որ Արցախյան շարժումը ինքնին սխալ էր և հայ ժողովրդին տարավ սխալ ճանապարհով, որ Արցախը երբեք էլ չի եղել հայկական տարածք, այն պատկանել է Ադրբեջանին և այսպես շարունակ։ Ի՞նչ գնահատական կտաք այս հայտարարություններին։

– Որևէ ցանկացած առողջ, սթափ մարդ կարո՞ղ է այդ խոսքերը լուրջ ընդունել։ Դուրս է տալիս անիմաստ, ի՞նչ անենք։ Մի խելագար քար է գցում, հազար խելոք պետք է այդ քարի հետևից վազե՞ն։ Ի՞նչ անենք, ապացուցենք, որ Արցախյան շարժումը ազատագրական շարժո՞ւմ էր, կամ որ Արցախը 3000 տարի եղել է հայկակա՞ն, դա՞ էլ պետք է ապացուցենք։ Նրա հիմարությունները անիմաստ է մեկնաբանել, ես ուղղակի երազում եմ, որ օր առաջ այդ փորձանքից ազատվենք։ Հակառակ պարագայում հայ ազգը սրա աննորմալություններին էլ չի դիմանա, ժողովրդին նա ամեն օր սթրեսի է ենթարկում՝ աննորմալություններ դուրս տալով, իսկ մենք փորձում ենք նրա հիմարությունների իմաստը բացատրել։ Նա մեզ բոլորիս գժի տեղ է դնում, նորմալ մարդիկ իրենց գործերը թողած, ամեն օր զբաղված են խելագարի ցնդաբանություններին հակադարձելով։ Չպետք է նրա հիմար օրակարգերի մեջ մտնել։ Սա մեր դժբախտությունն է, տա Աստված այս դժբախտությունից հունիսի 7-ին ազատվենք։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում Փաշինյանը կհեռանա՞։

– Ես հույս ունեմ, որ կհեռանա, սակայն որոշողը ժողովուրդն է, ժողովուրդը պետք է մասնակցի ընտրություններին, պասիվ զանգվածը պետք է ակտիվանա։ Ընդդիմադիրները պետք է մի նպատակ դնեն, այդ պարագայում նրա հեռացումը շատ հավանական է դառնում։

– Բայց Փաշինյանն այդքան հեշտ կհեռանա՞։

– Որ իրեն մնա՝ չի հեռանա, բայց եթե պարտվի ընտրություններում, այդ ո՞վ է իրեն հարցնելու, ո՞վ է իր կամքը հաշվի առնելու։ Ամենակարևորը ժողովրդի կամքն է։

– Առհասարակ նախընտրական այս վճռորոշ փուլում Փաշինյանն ինչո՞ւ է նման հակահայկական հայտարարություններ անում։ Ինչի՞ է փորձում այդ հայտարարություններով հասնել։

– Ալիևի քմահաճույքներն է բավարարում։ Այս հայտարարությունները ոչ այնքան ներսի, որքան՝ դրսի համար են։ Նրա ընտրությունների հաղթանակը կախված է ամբոջապես Ալիևից։ Ալիևն է նրան թելադրում, թե ինչ ասի։ Սա այստեղ պատերազմով սպառնում է ժողովրդին, Ադրբեջանն էլ՝ իրեն է սպառնում։ Ալիևի բոլոր հույսերը իրականություն կդառնան բացառապես Նիկոլի շնորհիվ։ Ալիևը հիմար չէ, նա գիտի, որ եթե սրա փոխարեն նորմալ ղեկավար ունենա Հայաստանը, ապա նոր, խելամիտ բանակցություններ կսկսվեն, այլ ոչ թե անվերջանալի զիջումներ ու վերջ։ Նիկոլը այս հայտարարություններով Ալիևին լսել է տալիս, որ տեսեք, ես ձեր օրակարգի մեջ եմ, օգնեք ինձ, որպեսզի հետագայում իրականացնեմ ձեր բոլոր պահանջները։ Պարզագույն սցենար է սա։

– Այսպիսի տեսակետ կա, որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններն այնպիսի փակուղի է մտցրել, որ այլևս հնարավոր չէ այս ճգնաժամը հաղթահարել, ասել է թե, ով էլ գա իշխանության, անհաղթահարելի ճգնաժամի մեջ ենք հայտնվել։ Ըստ Ձեզ՝ այս մտավախությունները իրակա՞ն են։

– Իրականում նա այնքան է վնասներ տվել Հայաստանին, որ դրանց մի մասը իրապես անշրջելի է։ Թե տեսական, թե ֆիզիկական, և թե դիվանագիտական հնարավորությունների առումով շատ կորուստներ ունենք մենք։ Օրինակ՝ Արցախի վերադարձ։ Այն արդեն անցած-գնացած էտապ է։ Ինչ իշխանություն էլ, որ գա, այլևս ոչինչ չի կարող անել այդ առումով, եկեք լինենք ռեալիստ։ Բայց բնականաբար ցանկացած սթափ իշխանություն, եթե կարողանա երկիրն իր շուրջը համախմբել և ստեղծել միասնականության և հանդուրժողականության դաշտ, ապա մեր իմունիտետը կարող է բարձրանալ, արդյունքում կբարձրանա նաև մեր ձայնը և աշխարհը կարող է լսել մեզ։ Ներսի բանակցությունները դրսի բանակցությունների համար անչափ կարևոր են։ Դիվանագիտությունը նաև կազմակերպչական հարցեր է ենթադրում, զինակից ընկերներ, բարեկամների աջակցություն և այլն։ Մենք այժմ մեր դաշնակիցներին կորցրել ենք։ Պետք է դաշնակիցների համակրանքը և համագործակցելու ցանկությունը վերադարձնենք։ Ես դա հնարավոր եմ համարում։ Դժվար է, բայց հնարավոր է։ Նոր իշխանություններին շատ դժվարություններ են սպասվում, բայց իրավիճակն անհուսալի չէ։ Միշտ էլ կա ճանապարհ՝ թունելից դուրս գալու։ Մենք չպետք է ամբողջ կորցրածը վերադարձնելու խնդիր դնենք մեր առջև, այլ պետք է փորձենք հետ բերել հնարավորինս։ Մեզ խելոք իշխանություն է հարկավոր։ Մեզ պետք են մի քանի տեսանելի պայմաններ, որպեսզի նոր բանակցությունները ուժեղ լինեն․ ներքին հանդուրժողականության դաշտ, միասնականություն, ճգնաժամի ընդունում և դրսում գործընկերների հավաքագրում։ Առանց այս ամենի ոչինչ չի լինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարզպետը եւ համայնքապետը. արձակուրդ` քարոզչության մեջ

Մարզպետը եւ համայնքապետը. արձակուրդ` քարոզչության մեջ Sat, 09 May 2026 14:15:33 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով