Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Մոսկվան զգուշացրեց՝ պատրաստ է օգտագործել իր ռազմատեխնիկական բոլոր միջոցները

Մոսկվան զգուշացրեց՝ պատրաստ է օգտագործել իր ռազմատեխնիկական բոլոր միջոցները

Wed, 09 Sep 2026 16:30:37 +0400


Արկտիկայում ՆԱՏՕ-ի ակտիվության աճը անմիջական սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար, և Մոսկվան անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգտագործել ռազմատեխնիկական միջոցները դրանք չեզոքացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը քայլեր է ձեռնարկում Արկտիկական տարածաշրջանում ռազմական գերակայության հասնելու համար։ Մոսկվան կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրների գործողությունները հանգեցրել են լարվածության զգալի աճի ծայրահեղ հյուսիսում։

«Ցավոք` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ջանքերի շնորհիվ ծայրահեղ հյուսիսը վերջին տարիներին վերածվել է աշխարհաքաղաքական առճակատման գոտու, այդ թվում՝ մեր երկրի հետ», – ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ Մոսկվան դաշինքի ռազմական ակտիվությունը տարածաշրջանում դիտարկում է որպես իր անվտանգությանն ուղղված անմիջական սպառնալիք և մտադիր է դա հաշվի առնել իր պատասխան միջոցները ծրագրելիս։
Անհրաժեշտության դեպքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Ռուսաստանը պատրաստ է օգտագործել «ռազմատեխնիկական միջոցների ամբողջ սպեկտրը»՝ առաջացող սպառնալիքները չեզոքացնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերը

Պեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերը Mon, 09 Nov 2026 20:06:48 +0400 Մոսկվան հրապարակավ …