Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Ինչու են Մեղրիի համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը

Ինչու են Մեղրիի համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը

Wed, 09 Sep 2026 16:58:51 +0400


Ինչպես գրել ենք, այսօր առավոտյան ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։ Այս պահին իրավապահ մարմինները նրա ձերբակալության վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չեն հաղորդել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրեասյանի ձերբակալության պատճառների թվում մեկը համացանցում տարածված ձայնագրությունն է, որում Մեղրիի համայնքապետը հայհոյանքներ է հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Միաժամանակ, մեր տեղեկություններով, իրավապահների ուշադրության կենտրոնում է նաև դիզվառելիքի հնարավոր յուրացման հետ կապված հանգամանքը։

Ըստ աղբյուրների` իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել մաքսանենգ ճանապարհով դիզվառելիքի յուրացման խոշոր դեպք, որն իբրև առնչվում է համայնքապատի շրջապատի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատարանում միացրին ձայնագրությունները

Դատարանում միացրին ձայնագրությունները Wed, 08 Jul 2026 17:22:54 +0400 Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով