Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Բրիտանացի զբոսաշրջիկը թքել է թուրքական դրոշի վրա

Բրիտանացի զբոսաշրջիկը թքել է թուրքական դրոշի վրա

Wed, 09 Sep 2026 17:00:32 +0400


Թուրքիայի Ալանիա քաղաքում բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել այն բանից հետո, երբ թքել է Թուրքիայի պետական դրոշի վրա։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Դինեք շրջանի հյուրանոցներից մեկում։

Գործակալության տվյալներով՝ Բրիտանիայի 58-ամյա քաղաքացի Սթիվեն Քերը վիճաբանել է հյուրանոցի աշխատակիցների հետ, ապա թքել նախասրահում տեղադրված թուրքական դրոշի վրա։

Հյուրանոցի անձնակազմը դիմել է ոստիկանություն։ Հյուրանոց ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են բրիտանացուն։

Դատարանը որոշում է կայացրել Քերին կալանավորելու վերաբերյալ՝ պետական ​​ինքնիշխանության խորհրդանիշները վիրավորելու մեղադրանքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի և Ադրբեջանի միջև «սև կատու» է անցել․ կրքերը թեժանում են

Թուրքիայի և Ադրբեջանի միջև «սև կատու» է անցել․ կրքերը թեժանում են Wed, 07 Oct 2026 …