Ուրբաթ , 21 Օգոստոսի 2026

Դատարանում միացրին ձայնագրությունները

Դատարանում միացրին ձայնագրությունները

Wed, 08 Jul 2026 17:22:54 +0400


Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, շարունակվում են «Կանդազ» մականունով հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանի և մյուս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործով հիմնական դատական նիստերը։

Դատական գործընթացի շրջանակում շարունակվել է ապացույցների ուսումնասիրությունը։ Մեղադրող կողմը հրապարակել է քրեական գործում առկա գրավոր նյութերը, ապա ներկայացվել են նաև հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները։ Դատարանում հաջորդ փուլում նախատեսվում է անցնել մեղադրյալների հարցաքննությանը։

Արթուր Ավանեսյանը հայտնել է, որ ցանկանում է ցուցմունք տալ, սակայն ոչ ընթացիկ նիստի ընթացքում։ Այդ պատճառով դատական նիստը հետաձգվել է։

Ավանեսյանը ձերբակալվել էր ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քոչարյանը Փաշինյանից ձայնագրություն միացրեց

Քոչարյանը Փաշինյանից ձայնագրություն միացրեց Tue, 04 Aug 2026 12:42:23 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն …