Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Հարկերի պատճառով տեղափոխվում է Հունաստան

Հարկերի պատճառով տեղափոխվում է Հունաստան

Thu, 10 Sep 2026 04:00:19 +0400


Բրիտանացի մեծահարուստ Քրիս Ռոքոսը, որի Rokos Capital Management ընկերությունը կառավարում է մոտ 22 միլիարդ դոլարի ակտիվներ, տեղափոխվում է Հունաստան՝ հեռանալով Մեծ Բրիտանիայից։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։

Ռոկոսը ամենից հարուստ բրիտանացի ֆինանսիստներից է, ով որոշել է հեռանալ երկրից՝ բրիտանական հարկային համակարգում օտարերկրացի հարուստ մարդկանց հանդեպ սահմանված ռեժիմի փոփոխության եւ ընդհանուր առմամբ՝ հարկային բեռի ավելացման հետեւանքով։ Նշենք, որ Ռոքոսը երրորդ ամենախոշոր հարկատուն է Մեծ Բրիտանիայում, ըստ Times-ի վարկածի։ Նրա հարկային վճարումները տարեկան կազմում են 337 միլիոն ֆունտ կամ 447 միլիոն ամերիկյան դոլար։ Forbes-ը Ռոքոսի ունեցվածքը գնահատում է 3 միլիարդ դոլար, Bloomberg-ը՝ 4 միլիարդ դոլար։ Հունաստանում Ռոքոսի համար ձեռնտու կլինի, քանի որ այդ երկիրը օտարերկրացի հարուստ մարդկանց համար առաջարկում է արտասահմանում ստացած եկամուտների դիմաց վճարել ընդամենը տարեկան 100 հազար եվրո ֆիքսված հարկ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայուհին Էդինբուրգում իր ղեկավարից դատարանով 22 հազար դոլար է ստացել․ ո՞րն է պատճառը

Հայուհին Էդինբուրգում իր ղեկավարից դատարանով 22 հազար դոլար է ստացել․ ո՞րն է պատճառը Thu, 03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով