Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ

Thu, 10 Sep 2026 08:00:21 +0400


Ընտանեկան բռնության դեմ պայքարի դրոշակակիր դարձած Աննա Հակոբյանը, որ շաբաթներ առաջ հայտարարեց, թե պատրաստվում է փոփոխություններ մտցնել մի շարք օրենքներում` խստացնելով ընտանիքում բռնության դեպքերի համար սահմանված պատիժները, մեր տեղեկություններով, մինչեւ ԱԺ հաջորդ նիստերը՝ սեպտեմբերի 14-ը, հանդիպելու է ՔՊ խմբակցության հետ։

Օրենքի նախագիծը ներկայացրած ՔՊ-ական կանանց հետ քննարկելու են մանրամասները, հնարավոր է՝ որոշ խմբագրումներ արվեն: Իսկ թե կոնկրետ որ օրն է կայանալու հանդիպումը, ՔՊ-ից ասացին` օրը դեռ վերջնական հաստատված չէ, հնարավոր է՝ փոփոխվի։ Ասացին նաեւ, որ տիկինը հույսը չի կտրել, որ ընդդիմադիր խմբակցությունները կհանդիպեն իր հետ, չնայած շաբաթներ առաջ մերժել էին հրավերը: Ի դեպ, ոչ միայն ընդդիմադիրները, ՔՊ-ում էլ շատերը կարծում են, որ տիկինն արհեստական օրակարգ է բերել դաշտ, որի տակ ինչ-որ թաքնված նպատակ կա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աննա Հակոբյանը սկսել է հարցազրույցների շարք

Աննա Հակոբյանը սկսել է հարցազրույցների շարք Fri, 21 Aug 2026 18:38:19 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով