Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Հուղարկավորել են մահվանից 10 օր անց

Հուղարկավորել են մահվանից 10 օր անց

Thu, 10 Sep 2026 20:30:03 +0400


Տեղի է ունեցել Նորվեգիայի հանգուցյալ թագավոր Հարոլդ 5-րդի պետական հուղարկավորության արարողությունը։ Հիշեցնենք, որ միապետը մահացել էր 89 տարեկան հասկանում։ Արարողությունը տեղի է ունեցել Օսլոյի Մայր Տաճարում։ Այս մասին հայտնում է People պարբերականը։ Հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար Օսլո են ժամանել միապետական ընտանիքների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից, ինչպես նաեւ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մեծ Բրիտանիան ներկայացրել է գահաժառանգ արքայազն Վիլյամը։

Ներկա է եղել նաեւ արքայադուստր Աննան, ով հանդիսանում է նոր թագավոր Հոքոն 8-րդի կնքամայրը։ Արարողությունը դիտելու համար՝ փողոց էր դուրս եկած եղել մոտ 200 հազար մարդ։ Կրոնական ծիսակատարությունն անցկացվել է Նորվեգական Եկեղեցու կանոնների համաձայն՝ ձեռամբ՝ Օսլոյի եպիսկոպոս Օլաֆ Ֆիքսե Թվեյթի։ Պետական արարողակարգից հետո, հանգուցյալ միապետի դիակը ամփոփոխ դագաղը տեղափոխվել է Աքերսխուս դղյակ՝ մասնավոր հոգեհանգստյան կարգ կատարելու, որին մասնակցել են արքայական ընտանիքի անդամները եւ դագաղը հողին է հանձնվել։ Հարոլդ 5-րդը հանգչել է իր ծնողների կողքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆուտբոլային նոր կայսրություն․ Իսպանիայից մինչև Արգենտինա

Ֆուտբոլային նոր կայսրություն․ Իսպանիայից մինչև Արգենտինա Thu, 10 Sep 2026 20:15:29 +0400 Լիոնել Մեսսին շարունակում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով