Վարչապետի աշխատավարձը բարձրացրել են
Thu, 10 Sep 2026 21:30:41 +0400

Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգի աշխատավարձը բարձրացրել են։ Նա դարձել է ամենաբարձր վճարվող պետության կամ կառավարության ղեկավարն աշխարհում։ Բարձրացումը եղել է 64 տոկոսով՝ հասնելով մոտ 2,8 միլիոն դոլարի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Սինգապուրում պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձներ են ստանում։ Նպատակը՝ կոռուպցիայի հակազդումն է։
Վարչապետը նախօրեին ելույթ է ունեցել խորհրդարանում եւ հայտարարել, որ անկախ հանձնաժողովը ուսումնասիրել է պետական պաշտոնյաների վարձատրության չափերը եւ առաջարկել փոփոխել նախարարական աշխատավարձները, այսինքն՝ բարձրացնել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր