Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Վարչապետի աշխատավարձը բարձրացրել են

Վարչապետի աշխատավարձը բարձրացրել են

Thu, 10 Sep 2026 21:30:41 +0400


Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգի աշխատավարձը բարձրացրել են։ Նա դարձել է ամենաբարձր վճարվող պետության կամ կառավարության ղեկավարն աշխարհում։ Բարձրացումը եղել է 64 տոկոսով՝ հասնելով մոտ 2,8 միլիոն դոլարի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Սինգապուրում պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձներ են ստանում։ Նպատակը՝ կոռուպցիայի հակազդումն է։

Վարչապետը նախօրեին ելույթ է ունեցել խորհրդարանում եւ հայտարարել, որ անկախ հանձնաժողովը ուսումնասիրել է պետական պաշտոնյաների վարձատրության չափերը եւ առաջարկել փոփոխել նախարարական աշխատավարձները, այսինքն՝ բարձրացնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը կանոնավոր պարգեւավճարների համակարգ գոյություն չի ունեցել

Մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը կանոնավոր պարգեւավճարների համակարգ գոյություն չի ունեցել Wed, 23 Sep 2026 10:08:25 …