Արհեստական բանականությունը մաթեմատիկական բարդ խնդիր է լուծել
Tue, 14 Apr 2026 22:00:32 +0400

Չինական արհեստական բանականության տեխնոլոգիան կարողացել է ինքնուրույն լուծել մաթեմատիկական մի խնդիր, որը լուծել գիտնականները չեն կարողացել ավելի քան 10 տարի։ Տեխնոլոգիան մշակվել էր Պեկինի համալսարանի մասնագետների կողմից։ Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։
Մաթեմատիկական խնդիրը սահմանվել էր ամերիկյան Այովայի համալսարանի մի գիտնականի կողմից՝ 2014 թվականին։ Նոր տեխնոլոգիայի առանձնահատկությունը, որը կարողացել էր լուծել խնդիրը, լիարժեք ու ամբողջական ինքնուրույնությունն է եղել։
Համակարգը ոչ միայն պարզապես ստուգել է պատրաստի վարկածները, այլ ինքնուրույն կերպով անցել է ողջ ճանապարհը՝ ձեւակերպել է խնդրի պայմանները, փորձարկումներ կատարել եւ գտել է ապացույցներ։
Ի տարբերություն նախորդ փորձերի, արհեստական բանականության այս տեխնոլոգիայի դեպքում փուլից փուլ անցման ժամանակ մարդու միջամտություն անհրաժեշտ չի եղել։ Ընդ որում, խնդիրը չինական համակարգը լուծել է առանց հոիշումների։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր