Ուկրաինան մեծ «անակնկալ» ունի Ռուսաստանի համար
Fri, 11 Sep 2026 16:30:34 +0400

Ուկրաինան կարող է սկսել օգտագործել նոր FP-7 մարտավարական բալիստիկ հրթիռը Ռուսաստանում գտնվող թիրախների դեմ առաջիկա շաբաթներին, հայտարարել է Fire Point մշակող ընկերության ղեկավար Իրինա Թերեքը։
Ըստ Թերեքի՝ մինչև 200 կմ գործողության շառավղով և մինչև 150 կգ մարտագլխիկով հրթիռն ավարտել է փորձարկման երկու փուլ և պատրաստվում է մարտական օգտագործման։
Fire Point-ը նաև փորձարկում է մինչև 850 կմ գործողության շառավղով FP-9-ը։ Ընկերությունը խոստովանում է, որ փորձարկման հաջորդ փուլը կարող է իրականում տեղի ունենալ մարտական պայմաններում՝ Ռուսաստանում գտնվող թիրախների դեմ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր