Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Մոր վրա կրակ բացած ադրբեջանցուն արդարացնում է, ՔՊ-ին ո՞նց չարդարացնի…

Մոր վրա կրակ բացած ադրբեջանցուն արդարացնում է, ՔՊ-ին ո՞նց չարդարացնի…

Thu, 29 Oct 2026 20:45:00 +0400


Շաքիի հայ կնոջն էր պետք ողջունել ու ասել՝ ես չգիտեի, որ հայ Մայրն այդքան ուժեղ է։ Այնքան ուժեղ, որ իր ճտերին պաշտպանելու համար պատրաստ է դուրս գալ նույնիսկ զինված ադրբեջանցու դեմ։ Ապրե՛ս, հայ Մայր, որ պաշտպանել ես երեխաներիդ։ Բայց փոխանակ այդ կնոջը քաջալերելու, ՔՊ-ականները ծուռումուռ, կեռումեռ ճանապարհներով նրան հասկացրին, թե իբր իրավունք չուներ այդպես վարվելու, պիտի սպասեր ոստիկանի գալուն։ Նույնիսկ այն դեպքում, երբ ադրբեջանցու ատրճանակի փողն ուղղված էր իր երեխայի վրա։

Եվ ահա այսօր իրեն երկրի ղեկավար համարող Նիկոլ Փաշինյանը ողջունում է իր թիմակիցների բռնությունը Ազգային ժողովում։ Ինչո՞ւ եք զարմանում։ Եթե Շաքիի հայ մոր՝ զինված ադրբեջանցու դեմ դուրս գալն է կասկածի տակ դնում, ապա ինչպե՞ս չպիտի արդարացնի իր թիմակիցներին։ Աթոռո՞վ են հարձակվում, թե՞ այլ միջոցներով՝ իր համար միևնույն է։ Ինքը հայտարարում է․ «Ողջունում եմ ՔՊ-ական պատգամավորների գործողությունները, աթոռով է, թե ինչով՝ համարժեք է»։

Այսինքն՝ երբ իր թիմակիցներն են բռնությամբ հարցեր լուծում, դա ողջունելի է, իսկ երբ հայ մայրն է վտանգի պահին փորձում պաշտպանել իր երեխային, նրան պետք է բացատրել, որ պիտի սպասեր ոստիկանին։
Եթե ՔՊ-ականներն իրավունք ունեն բռնությամբ պաշտպանելու իրենց քաղաքական շահերն ու Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության աթոռը, ինչո՞ւ հայ մայրը իրավունք չունի պաշտպանելու իր երեխայի կյանքը։

Փաշինյանի աթոռը վտանգված է՝ կարելի է։ Հայ երեխայի կյանքն էր վտանգված՝ պետք էր սպասել ոստիկանին։
Ահա՛ ձեր երկակի չափանիշը․ ձերոնց բռնությունը՝ ողջունելի, հայ մոր պայքարը՝ դատապարտելի։ Ձեր աթոռը՝ պաշտպանելու արժանի, հայ երեխայի կյանքը՝ սպասելու ենթակա։ Սա ձեր բարոյականության չափն է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այլընտրանք չունենալով 2321 ընտրող գնացել է ընտրության՝ ՔՊ-ին մերժելու համար

Այլընտրանք չունենալով 2321 ընտրող գնացել է ընտրության՝ ՔՊ-ին մերժելու համար Mon, 26 Oct 2026 20:45:23 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով