Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները
Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400

Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր օգտագործումը սննդակարգում նվազեցնում է սրտի հիվանդություն ունենալու եւ սիրտ-անոթային հիվանդությունների մահանալու հավանականությունը։ Այս մասին հայտարարել է ռուս գիտնական Օլեգ Մեդվեդեւը։
Մասնագետն ասում է, որ կանաչ տերեւավոր բանջարեղենների դրական ազդեցությունը ուղղակիորեն կապված է այդ բույսերի եզակի հատկանիշների հետ։ Բանն այն է, որ դրանք կարող են մարդու օրգանիզմում գործարկել պաշտպանական կենսաքիմիական պրոցեսների մի ամբողջ շարք։ «Կանաչեղենը օգտակար է շնորհիվ պարունակած նիտրատների։ Բակտերիաները դրանք բերանի խոռոչում արդեն վերածում են ազոտի օքսիդի, որը լայնացնում է անոթները, մի փոքր նվազեցնում են արյան ճնշումը եւ խանգարում են անոթներում աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացմանը։ Ամենաշատը այդ նյութերը առկա են սպանախում, ռուքոլայում եւ բազուկում։ Բանջարեղենները օրգանիզմին նաեւ մատակարարում են հակաօքսիդանտներ բջիջները վնասվածքներից պաշտպանելու համար, մանրաթելեր՝ արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի պարունակությունը վերահսկելու համար, ինչպես նաեւ՝ բուսաքիմիական նյութեր՝ բարբոքային պրոցեսներն անոթներում վերացնելու համար։ Բուսական մթերքների առկայությունը սննդակարգում նաեւ նվազեցնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը, նշել է պրոֆեսոր Մեդվեդեւը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր