Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

Sat, 12 Sep 2026 03:30:54 +0400


Ռուսաստանում, Բորյաթիայի Բարգուզինսկի շրջանում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդ տուրիստի դիակ։ Ենթադրաբար նրան հոշոտել է արջը։ Դիակը հայտնաբերվել է մի քանի օր տեւած որոնումներից հետո, որոնք իրականացրել են փրկարարները, իրավապահներն ու կամավորները։ Դիակը հայտնաբերվել է անտառային տեղանքում։ Դիակը փոխանցվել է իրավապահներին։ Հայտնի է, որ նա արշավի էր դուրս եկել սեպտեմբերի վեցին՝ այսպես կոչված «Փորձությունների արահետով», որպեսզի բարձրանա Սրբազան Նոս կոչված պլատոն։ Անհետ կորելու օրը նա վաղ առավոտյան դուրս է եկել, իսկ երեկոյան պլանավորած է եղել վերադառնալ, սակայն հեռախոսին չի պատասխանել, անհանգստացնելով նրա հետ արշավի դուրս եկածներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շատ կարևոր է նաև ներգրավել Հայաստանից դուրս գտնվողներին․ Քերոբյան

Շատ կարևոր է նաև ներգրավել Հայաստանից դուրս գտնվողներին․ Քերոբյան Sat, 24 Oct 2026 14:30:20 +0400 …