Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ

Sat, 12 Sep 2026 04:30:26 +0400


Պայթյուն է տեղի ունեցել Շվեյցարիայի Տիչինո կանտոնում գտնվող Պիոթիի «Ռիթոմ» ջրային էլեկտրակայանում։ Տեղի մամուլում եղած հրապարակումների համաձայն, երկու անձ ստացել է լուրջ վնասվածքներ։ Պայթյունի հետեւանքով էլեկտրակայանի շենքի մի մասը փլվել է։ Պայթյունի պատճառներից մեկը տրանսֆորմատորում, նախքան շահագործման հանձնելը իրականացված փորձարկման ժամանակ ի հայտ եկած անսարքությունն է եղել։ Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները եւ իրավապահները գտնվում են էլեկտրակայանի տարածքում։ Ուղարկվել է նաեւ ուղղաթիռ։ Չի բացառվում, որ պայթյունը տեղի է ունեցել էլեկտրակայանի հին սեկտորում, որը դեռ աշխատում է, բայց առաջիկայում դուրս է բերվելու շահագործումից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պայթյուն միկրոավտոբուսում․ կան զոհեր եւ վիրավորներ

Պայթյուն միկրոավտոբուսում․ կան զոհեր եւ վիրավորներ Fri, 07 Aug 2026 20:30:51 +0400 Չորս մարդ է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով