«Ոդիսեւսը» դարձել է ամենաեկամտաբեր կինոնկարներից մեկը
Mon, 14 Sep 2026 22:00:12 +0400

Բրիտանա-ամերիկացի ռեժիսոր Քրիսթոֆեր Նոլանի «Ոդիսեւսը» կինոնկարը դարձել է Universal Pictures կինոընկերության պատմության ամենից եկամտաբեր կինոնկարը։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը։ Կինովարձույթ դուրս գալուց ի վեր՝ այս երկու ամիսների ընթացքում, այն հավաքել է եկամտային ռեկորդ՝ կինոստուդիայի ավելի քան 114 տարվա պատմության մեջ։ Համաձայն պարբերականի տվյալների, էպիկական այս կինոնկարը, որի գլխավոր դերում հանդես է եկել Մեթ Դոյմենը, Հյուսիսային Ամերիկայում հավաքել է 601,2 միլիոն դոլար, մյուս ռեգիոններում՝ 1,083 միլիարդ դոլար։ Ընդհանուր հասույթը կազմել է 1,68 միլիարդ դոլար։ «Ոդիսեւսը» համարվում է նաեւ Քրիսթոֆեր Նոլանի ամենից հաջողված կինոնկարը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր