Պուտինը շնորհավորել է, բայց Փաշինյանի՞ն, թե Խաչատուրյանին
Fri, 08 May 2026 14:30:26 +0400

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և քաղաքացիներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի առիթով։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ առաջնորդը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին:
«Սա այն օրն է, երբ բոլորս ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր հայրերին և պապերին, որոնք ուս ուսի պայքարել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անհամար զոհաբերությունների և դժվարությունների գնով մոտեցնելով երկար սպասված հաղթանակը»,– ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Իր շնորհավորական ուղերձում Պուտինը երախտագիտություն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին՝ մաղթելով նրանց առողջություն, տոկունություն և երկարակեցություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր