Սիսիանի փոխհամայնքապետը՝ դիրիժորի դերում․ առաջին միտինգը ձախողվել է
Fri, 08 May 2026 14:36:44 +0400

Իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սրտիկներով ու խաղաղության լոզունգներով այսօր սկսեց պաշտոնական քարոզարշավը, չնայած իրականում՝ ամիսներ առաջ էին սկսել։ Մեկնարկը տվեցին Սյունիքից, առաջին կանգառը Սիսիանն էր, որտեղ քաղաքի կենտրոնական հրապարակում էին մարդկանց հավաքել՝ լսելու Նիկոլ Փաշինյանին։
Օրուգիշեր Սիսիանի համայնքապետարանն աշխատել էր այն ուղղությամբ, որ ՔՊ-ի մեկնարկը տպավորիչ լինի՝ շատ մարդ հավաքվի, ուրախ դիմավորեն, վանկարկումներ լինեն, ծափ տան, որ նախընտրական համապատասխան ֆոն ապահովեն, բայց Սիսիանից մեզ ասացին, որ սա կատարյալ ձախողում է։
Նախ, կարողացել են բերել միայն համայնքային մի քանի աշխատողներին եւ մի խումբ տատիկ-պապիկների՝ այն էլ մոտակա համայնքներից։ Հանրահավաքի գլխավոր դերակատարն ու կազմակերպիչը Սիսիանի համայնքապետի տեղակալ Աննա Կարապետյանն էր՝ տեսանյութում երեւացող կապույտ պիջակով ակտիվ կինը, որը հենց աշխատանքի ժամին քարոզչությամբ է զբաղված եւ որի ամուսինն էլ ուժային կառույցում է բարձր պաշտոն զբաղեցնում։
Փաստորեն, անգամ վարչական ռեսուրսով չեն կարողանում Նիկոլ Փաշինյանի համար քիչ թե շատ զանգված հավաքել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր