Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ

Mon, 14 Sep 2026 23:45:32 +0400


Երկու մարդ զոհվել եւս 50-ը թունավորվել են ու շնչահեղձ եղել՝ Իրաքի Բասրայի նահանգի քիմիական արդյունաբերական ձեռնարկություններից մեկում՝ ամիակի արտահոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է INA լրատվական գործակալությունը։ Բասրայի քաղպաշտպանության շտաբի հաղորդմամբ՝ փրկարարները կարողացել են փրկվել գործարանի տասը աշխատակիցների։ Սակայն երկուսը զոհվել են։ Գործարանն արտադրում է պարարտանյութեր։ Գտնվում է Խոր-ազ-Զուբայրի շրջանում։ Ընդհանուր առմամբ՝ տուժել է հիսուն մարդ։ Տուժածներն հոսպիտալացվել են։ Դեպքի վայրում աշխատում են քիմիական, կենսաբանական եւ ռադիացիոն սպառնալիքների դեմ պայքարի հատուկ պատրաստություն անցած մասնագետները։ Ներկայումս ամիակի արտահոսքը լիովին վերահսկվում է։ Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ իրավիճակը լիովին տեղայնացնելու եւ վերահսկողության ներքո վերցնելու համար։ Արտակարգ պատահարի պատճառը եղել է «գազի պատահական արտահոսքը»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով