Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Սնելն օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դեսպաններին մեղադրել է ցինիզմի մեջ

Սնելն օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դեսպաններին մեղադրել է ցինիզմի մեջ

Tue, 15 Sep 2026 09:53:23 +0400


Ամերիկացի անկախ լրագրող, հետաքննող Լինդսի Սնելը, որը պարբերաբար լուսաբանում է Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի հակամարտությունները, քննադատել է օտարերկրյա դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցերը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղ։

«Ստացվում է, որ տասնյակ օտարերկրյա դիվանագետներ համաձայնել են այցելել հայկական եկեղեցիներ, որոնք Ադրբեջանը ներկայացնում է որպես «աղվանական»՝ այն պայմաններում, երբ Բաքուն շարունակում է փորձերը ջնջելու հայկական մշակութային ժառանգության հետքերը։

Բավական մռայլ պատկեր է»,- գրել է նա X-ում՝ մեկնաբանելով պատվիրակության այցը օկուպացված Արցախ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ, երկօրյա այցով մեկնել են տարածաշրջան։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության 150 ներկայացուցիչ։

Գանձասարի վանական համալիրում Ալիևի օգնականը դիվանագետներին ցուցադրել է թանգարանային վերատպություն հանդիսացող մի գիրք՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Նա ցուցադրաբար և լկտիաբար ծաղրել է և այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են վանքի պատմությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արցախը հանձնելու համար արդարացում չկա

Արցախը հանձնելու համար արդարացում չկա Mon, 19 Oct 2026 12:40:16 +0400 Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը …