Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Wed, 16 Sep 2026 19:30:14 +0400


Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի տիեզերքում սպառազինությունների կուտակումն ու տիեզերական տարածության մեջ ռազմական գործողությունների նախապատրաստույունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գո Ծյանկունը։ Վերջինս անդրադարձել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքի հայտարարությանը, թե Վաշինգտոնը ունի այնպիսի սպառազինություն, որով կարող է վերահսկել տիեզերական տարածությունը։

«Կոչ ենք անում ամերիկյան կողմին դադարեցնել տիեզերքում ռազմական գործողությունների նախապատրաստվելուց եւ այնտեղ սպառազինությունների կուտակումից։ Դրա փոխարեն առաջարկում ենք կոնկրետ քայլերով աջակցել գլոբալ ռազմավարական կայունությանը»,- ասել է չինացի դիվանագետը։ Գո Ծյակունը նշել է, որ Պեկինն իր հերթին հանդես է գալիս տիեզերքի՝ բացառապես խաղաղ նպատակներով օգտագործման օգտին եւ դեմ է տիեզերքի ռազմականացմանը եւ մարտադաշտի, սպառազինությունների մրցավազքի թատերաբեմի վերածմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի սպառազինությունների պաշարներն սկսել են սպառվել

Իրանի սպառազինությունների պաշարներն սկսել են սպառվել Sun, 09 Aug 2026 12:30:49 +0400 Իրանի դեմ ռազմարշավի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով