Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը

ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը

Wed, 16 Sep 2026 22:15:58 +0400


ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը

«Գազի թանկացումը կարող է բերել B տիպի ռիսկ՝ տնտեսության անկման հետ կապված։ Բայց, մեր տեսանկյունից, ինքը X տիպի սցենար է՝ այն ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում»,- երեկ ասուլիսում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով գազի հնարավոր թանկացման հետևանքներին։

ԿԲ նախագահը գազի թանկացումը դիտարկում է ոչ միայն որպես գնաճի, այլև տնտեսական անկման և սովորական ռիսկային սցենարներից դուրս իրավիճակի պատճառ։

Երբ ես կամ ընդդիմադիր այլ գործիչներ խոսում ենք նման հետևանքների մասին, ՔՊ ներկայացուցիչները հաճախ խուսափում են բովանդակային բանավեճից՝ փոխարենը մեզ վերագրելով «ռուսաստրուկներ» պիտակը։
Այժմ նույն խնդրի մասին, ավելի կոշտ ձևակերպմամբ, խոսում է ԿԲ նախագահը։
Նրա հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում։

Նախ՝ ռուսական գազի ներկայիս գինն ու մատակարարման պայմանները Հայաստանի տնտեսական կայունության համակարգային գործոններից են։
Երկրորդ՝ այլընտրանքը չի կարող ձևակերպվել քաղաքական կարգախոսներով․ այն պետք է լինի տեխնիկապես հասանելի, գնային առումով մրցունակ և բավարար ծավալով։
Խնդիրը՝ Ռուսաստանին համակրելու կամ ատելու պարզունակ քարոզչական տիրույթում չէ. առաջնային պետք է համարվի Հայաստանի տնտեսական մրցունակության և էներգետիկ անվտանգության ապահովումը։
Արտաքին տնտեսական կամ ռազմավարական կապերը կարելի է վերանայել, սակայն դրա գինը պետք է նախապես հաշվարկվի և ազնվորեն ներկայացվի հասարակությանը։
Սա պետք է լինի ցանկացած պատասխանատու կառավարության վարքագիծը:
Ի վերջո, գեղեցիկ կարգախոսներով բնակարանները չեն ջեռուցում, չեն աշխատեցնում գործարանները և չեն նվազեցնում արտադրանքի ինքնարժեքը։

Եթե ԿԲ նախագահը գազի թանկացման հետևանքները բնութագրում է անգամ «ապոկալիպտիկ» բառով, իշխանությունը պետք է հստակ պատասխանի՝ եթե փոխվեն ռուսական գազի գինն ու մատակարարման պայմանները, ո՞րն է Հայաստանի իրական այլընտրանքը, որքա՞ն է այն արժենալու և ո՞վ է վճարելու այդ քաղաքականության տնտեսական գինը։

Գրել է Սուրեն Սուրենյանցը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս պատերազմում հաղթող չի լինի․ Զելենսկու ծանր խոստովանությունը

Այս պատերազմում հաղթող չի լինի․ Զելենսկու ծանր խոստովանությունը Wed, 16 Sep 2026 14:30:28 +0400 Ուկրաինայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով