Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Օձերի պատճառով մանկապարտեզն առաջիկա օրերին փակ կլինի

Օձերի պատճառով մանկապարտեզն առաջիկա օրերին փակ կլինի

Wed, 16 Sep 2026 22:30:44 +0400


Այսօր գրել էինք, որ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձեր են նկատել, սակայն փրկարարները դեպքի վայր ժամանելով ոչինչ չեն գտել։ Արտաշատի համայնքապետարանից հայտնում են, որ երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով,համայնքապետարանի նախաձեռնությամբ և անվտանգության նկատառումներից ելնելով, մանկապարտեզը ժամանակավորապես փակ կլինի առաջիկա երկու օրերին։

Այս ընթացքում համապատասխան մասնագետների և ծառայությունների կողմից կիրականացվեն տարածքի մանրակրկիտ զննություն և անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ՝ երեխաների և աշխատակիցների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։

Մանկապարտեզի աշխատանքը կվերսկսվի անհրաժեշտ աշխատանքների ավարտից և անվտանգության համապատասխան պայմանների ապահովումից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բանտերում նոր կարգ է սպասվում․ տեսախցիկները կհետևեն ամեն քայլին․մանրամասներ

Բանտերում նոր կարգ է սպասվում․ տեսախցիկները կհետևեն ամեն քայլին․մանրամասներ Tue, 03 Nov 2026 12:58:07 +0400 …