Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Ռուս-Ուկրաինական հակամարտությունն առաջիկա ամիսներին կավարտվի․ Լուկաշենկո

Ռուս-Ուկրաինական հակամարտությունն առաջիկա ամիսներին կավարտվի․ Լուկաշենկո

Tue, 03 Nov 2026 16:00:48 +0400


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուս-Ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել արդեն առաջիկա ամիսներին։ Այս մասին նա ասել է Մինսկում ընթացող Եվրասիական անվտանգության 4-րդ համաժողովում։Համաձայն հաղորդման, Լուկաշենկոն ասել է, որ հակամարտության երկու կողմերն էլ հիմա բախվել են ռեսուրսների եւ ուժերի դեֆիցիտի հետ։

Բացի այդ, ռազմական գործողությունների շարունակականությունը բերել է մարդկանց մոտ հոգնածության առաջացման։ Այնուհանդերձ, Լուկաշենկոն իր գնահատականը հնչեցնելիս՝ շեշտել է, որ դա իր անձնական կարծիքն է եւ շեշտել է, որ եթե հիմա կանգ չառնեն ու շարունակեն ընթանալ հակամարտության էսկալացման ճանապարհով, ապա հաստատապես կհասնեն Երրորդ աշխարհամարտի բռնկմանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատրաստ են Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով

Պատրաստ են Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով Sun, 01 Nov 2026 14:00:42 +0400 Միացյալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով