Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Մերցը Ուկրաինայի օգնության մասին

Մերցը Ուկրաինայի օգնության մասին

Tue, 10 Nov 2026 22:30:24 +0400


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ անհրաժեշտ է ամբողջապես ստանձնել Ուկրաինայի ֆինանսական աջակցությունը եւ ԵՄ առաջիկա յոթնամյա բյուջեում արտացոլել այդ հանձնառությունը։ Նա կոչ է արել վերանայել ԵՄ յոթնամյա բյուջեի առաջնահերթությունները՝ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի հետ Բեռլինում ունեցած ասուլիսի ժամանակ։ Մերցը կարեւորել է ԵՄ պաշտպանունակությունն ու մրցունակության բարձրացումը։ Ապա արդեն կարեւորել է Ուկրաինային հատկացվելիք օգնությունը առաջիկա տարիների ընթացքում։ Հիշեցնենք, որ Financial Times պարբերականը նախօրեին գրել էր, որ Մերցը ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային սպառնացել էր վետո կիրառել ԵՄ առաջիկա յոթ տարիների համար ընդունվելիք բազմամյա բյուջեի նկատմամբ, եթե այնտեղ չարտացոլվի Ուկրաինային հատկացվելիք օգնությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բանակցությունները մեկնարկեցին, բայց․․․

Բանակցությունները մեկնարկեցին, բայց․․․ Tue, 10 Nov 2026 15:00:50 +0400 Բանակցությունների սկզբում ԱՄՆ նախագահ Թրամփի հատուկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով