Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններն ավարտվեցին

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններն ավարտվեցին

Wed, 11 Nov 2026 17:42:21 +0400


Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բանակցային խմբի իր աղբյուրին։
Բանակցությունները տևել են գրեթե երկու ժամ։

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների առաջին օրն էր։ Պատվիրակությունները շփվել էին գրեթե 4 ժամ։

ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները կառուցողական է անվանել երեկվա բանակցությունները և հայտարարել, որ ամերիկյան կողմը ոգևորված է դրանց առաջին արդյունքներով:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններն անցկացվել են նոյեմբերի 10-11-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր բանակցային խմբի ներկայացուցիչներից մեկը, հանդիպումն ուղղված է մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկմանը: Ուկրաինական կարգավորումը մասշտաբային քննարկման կետերից միայն մեկն է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը Wed, 11 Nov 2026 20:54:20 +0400 Հանկարծամահ է եղել Ամերիկայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով