Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Նստակյացություն եւ թրոմբոզ

Նստակյացություն եւ թրոմբոզ

Wed, 16 Sep 2026 23:45:16 +0400


Նստակյացությունը կարող է մարդու մոտ առաջացնել թրոմբոզի ռիսկ։ Դա հատկապես լուրջ վտանգ է այսօր կիբեռմարզիկների համար․ այս մասին հայտարարել է ռուս բժիշկ, գիտնական Դմիտրի Բերեզովսկին։ Նա նշել է, որ հեռավոր անցյալում արյունահոսության դադարեցման համար հաճախ են օգտագործել հիվանդի անշարժացման, նույն դիրքում ֆիքսման եւ անոթների ճնշման մեթոդը։ Նման իրավիճակներում, երբ անոթները ճնշված են, արյունը շուտ է մակարդվում։ Այսօր, սակայն, երկար ժամանակ նույն դիրքում մնալը կարող է նույնկերպ ճնշում առաջացնել անոթների վրա, որն իր հերթին կարող է բերել թրոմբոզի առաջացման, քանի որ ճնշված անոթներում արյան հոսքը դանդաղում է։

Այդպիսի իրավիճակի օրինակներից է «ճամփորդական թրոմբոզը», երբ մարդը 7-8 ժամ ավիաթռիչք է կատարում եւ մնում անշարժ նստած։ Այդ ժամանակ մեծ է ռիսկը, որ ստորին վերջույթներում կարող է թրոմբոզ առաջանալ։ Նույն վտանգին ենթակա են կիբեռմարզիկները, որոնք եւս երկար ժամանակ մնում են նույն դիրքում նստած, ինչպես նաեւ՝ որոշ կրոնական ուղղությունների հավատացյալներ, որոնք էլի տեւականորեն նույն դիրքով են մնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զանգահարել է ուղիղ եթերի ժամանակ  եւ ցրել մտավախությունները

Զանգահարել է ուղիղ եթերի ժամանակ  եւ ցրել մտավախությունները Wed, 16 Sep 2026 17:30:51 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով