Էրդողանը ԵՄ-ին միանալու հույսը չի կորցրել
Thu, 17 Sep 2026 11:30:41 +0400

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան չի փակել Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու հնարավորության դուռը, բայց և շեշտել է, որ ԵՄ անդամակցությունը Թուրքիայի համար առաջնահերթություն չէ։
Էրդողանն այս մասին ասել է «Al Jazeera» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, փոխանցում է Ermenihaber-ը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ ԵՄ-ն շուրջ 53 տարի է, ինչ չի ընդունում Թուրքիային իր կազմ։ Բայցևայնպես Անկարան չի փակել ԵՄ-ի առաջ իր դուռը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան շարունակում է դիտարկել Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը, սակայն այդ հարցում Անկարան չի ցանկանում պայմաններ թելադրել։
«Մենք մտածում ենք Եվրամիությանը միանալու մասին։ Եթե ընդունեն՝ լավ, եթե չընդունեն՝ էլի լավ։ Մենք մշտապես ասում ենք Եվրամիությանը՝ պարտվողը դուք կլինեք, ոչ թե Թուրքիան»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր