ՔՊ-ն հայ ժողովրդին դատապարտում է աղքատության
Thu, 17 Sep 2026 11:59:50 +0400

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանում բանկային տոկոսադրույքների բարձրացմանը՝ որպես օրինակ ներկայացնելով սեփական հիփոթեքային վարկը։
Նրա խոսքով՝ նախկինում իր հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կազմել է 11.5 տոկոս, իսկ այժմ այն հասել է 13 տոկոսի։
Աբրահամյանը նաև քննադատել է Կենտրոնական բանկի ղեկավարի հայտարարությունները՝ նշելով, որ դրանք, իր գնահատմամբ, կարող են անհանգստություն առաջացնել քաղաքացիների շրջանում և մարդկանց ստիպել շտապել վարկեր վերցնելու հարցում։
Խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիր պատգամավորը ՔՊ-ականներին կոչ է արել նաև ընդունել դպրոցների փակման վերաբերյալ փաստը։ Նա հայտարարել է, որ խոսքը շուրջ 230 դպրոցի փակման մասին է։
Աբրահամյանի գնահատմամբ՝ գործող իշխանության վարած քաղաքականությունը Հայաստանի քաղաքացիներին կանգնեցնում է սոցիալական ծանր վիճակի առաջ։ Նա պնդել է, որ ՔՊ-ի քաղաքականության հետևանքով հայ ժողովուրդը դատապարտվում է աղքատության։
«ՔՊ-ն հայ ժողովրդին դատապարտում է աղքատության»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր