Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Ռուս-ուկրաինական պատերազմը շուտով կավարտվի․ Թրամփ

Ռուս-ուկրաինական պատերազմը շուտով կավարտվի․ Թրամփ

Thu, 17 Sep 2026 13:00:39 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը կարող է շուտով լուծվել։

Ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում՝ Թրամփը նշել է, որ իր վարչակազմը շարունակում է աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու ուղղությամբ։

«Մենք ջանասիրաբար աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու ուղղությամբ։ Ես լուծել եմ ութ հակամարտություն, բայց ամենադժվարը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև է», – ասել է ԱՄՆ նախագահը։

Ըստ Թրամփի՝ ուկրաինական ճգնաժամը նաև բարձրացնում է դիզելային վառելիքի գները։ «Բայց այս ամենը շատ շուտով կավարտվի», – ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում

Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում Sun, 01 Nov 2026 15:00:39 +0400 Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ …