Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Հանգիստ եղեք, քարտեզը մոտս է

Հանգիստ եղեք, քարտեզը մոտս է

Thu, 17 Sep 2026 17:15:32 +0400


Մի անեկդոտ կա։ Մարդամեկի պայուսակը գողանում են, նա չի անհանգստանում․ ասում է՝ տանում են՝ տանեն, մեկ է՝ բանալին մոտս է։
Հիմա Փաշինյանն է։ Հայաստանի ծվատված քարտեզը կրծքազարդի տեղ դոշից կախել ու հպարտ քայլում է աշխարհով մեկ։ Եվրոպական գործընկերները նայում են նրա դոշից կախված «բանալուն» ու ներողամտաբար ժպտում․
-Դու բանալին պահիր։ Պինդ պահիր։

Բայց անեկդոտի հերոսը պարզ, միամիտ մարդ է։ Փաշինյանը նրան ծարավ կտանի գետը ու ծարավ հետ բերի։ Նա աշխարհի առաջ ուզում է խաղալ այդ պարզունակ, միամիտ մարդու դերը։ Բայց դե աշխարհը գիտի նրա խաղը։ Ինքն էլ լավ գիտի, որ պայուսակը վաղուց են բացել, ներսի եղածը հաշվում, դասավորում ու մանրից դատարկում են։ Բայց ձև է բռնել, թե չի հասկանում՝ ինչ է կատարվում։
Փաշինյանի հաշվարկը պարզ է․ մինչև մերոնք հասկանան, որ պայուսակում այլևս բան չկա, ինձ չեն անհանգստացնի։

Մնում է, որ տեղական, եվրոպական, ռուսական, ադրբեջանական, թուրքական ամեն հանդիպման ժամանակ դոշից հպարտ կախի «բանալի» քարտեզը, մի ձեռքով բանալին բռնի, մյուսով՝ սրտիկ անի ու աշխարհին վստահեցնի․
-Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մերոնք քնած են, դեռ գլխի չեն ընկել։

Իսկ պայուսակը, վաղուց, ուրիշի ձեռքում է։ Բայց կարևորը բանալին է, բանալի՜ն, որ կախել է դոշից ու տնեցիքին ասում է, որ կարևորը բանալին է․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է

«Հրապարակ». «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է Sat, 16 May 2026 08:15:35 +0400 Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով