Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

Ինչ մեթոդ է կիրառվում Իրանի հետ բանակցություններում

Ինչ մեթոդ է կիրառվում Իրանի հետ բանակցություններում

Thu, 02 Jul 2026 18:00:28 +0400


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում կիրառում է «ճիպոտի եւ կարկանդակի» մեթոդը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ «Իրանցիները վերջին երկու շաբաթներին նավերի վրա չեն գրոհել։ Նաթվը առանց խոչընդոտի անցնում է Հորմուզի նեղուցով։ Դա մասամբ նաեւ այն պատճառով է, որ նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ եթե նրանք հարվածեն՝ մենք կպատասխանենք։ Երբեմն նման հարցերում ստիպված ենք լինում դիմել «ճիպոտի եւ կարկանդակի» մեթոդին»,- ասել է փոխնախագահ Վենսը։ Նա նշել է, որ Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ-ն արձանագրում է թե դրական եւ թե բացասական ազդակներ Իրանից։ Այնուհանդերձ, նա հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերը կպասկվեն արդյունքով։ «Նախագահը մեզ ասել է, որ աշխատենք, տեսնենք թե ուր կտանեն բանակցությունները։ Եթե դիվանագիտությունը հակամարտության արդյունավետ ու բարեհաջող կարգավորում չապահովեց, ապա, ըստ նախագահ Թրամփի, միշտ էլ շատ տարբերակներ կան ԱՄՆ ձեռքի տակ։ Մենք արդեն շատ բանի ենք հասել ամերիկացիների համար»,- ասել է փոխնախագահ Վենսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանն ու ԱՄՆ-ն այսօր կրկին կբանակցեն․ Փեզեշքիանը հայտարարություն է արել

Իրանն ու ԱՄՆ-ն այսօր կրկին կբանակցեն․ Փեզեշքիանը հայտարարություն է արել Tue, 30 Jun 2026 12:00:34 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով