Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Երրորդ հաղթանակը Բաքվում

Երրորդ հաղթանակը Բաքվում

Mon, 27 Jul 2026 16:45:40 +0400


Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են վստահ մեկնարկել։

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տարավ՝ կատարելով տպավորիչ քամբեք և նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։

Ավելի վաղ հաղթանակներով էին մեկնարկել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչները։ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության գործող մեդալակիր, 80 կգ քաշային Վահե Հովեյանը հաջողությամբ հաղթահարել էր առաջին արգելքը, իսկ 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը 7:4 հաշվով առավելության էր հասել իրանցի մրցակցի նկատմամբ՝ վճռորոշ 4 միավորը վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ

Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ Tue, 25 Aug 2026 22:32:34 +0400 Մոտ …