Ինչ է սպասվում վաղը Արարատի մարզում. քաղաքացիներին կոչ է արվել
Mon, 27 Jul 2026 17:00:00 +0400

Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որի հասցեատերը Արարատի մարզի բնակիչներն են.
«Արարատի մարզի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 28-ին, առավոտյան՝ ժամը 07:00-ից, Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։
Խնդրում և հորդորում ենք՝
1․ սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում,
2․ խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց,
3․ հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը,
4․ պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր