Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Դպրոցականի մակարդակի պատասխան է տվել․ Օսկանյան

Դպրոցականի մակարդակի պատասխան է տվել․ Օսկանյան

Tue, 12 May 2026 13:18:39 +0400


ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ մի քանի շաբաթ առաջ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին փաստացի կանգնեցրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցի առաջ, սակայն, ըստ Օսկանյանի, Փաշինյանի արձագանքը դիվանագիտական լուրջ սխալ էր։

Օսկանյանի խոսքով՝ վարչապետի պատասխանը նույնիսկ դպրոցականի մակարդակի չէր։ Իր ասելիքը նա ներկայացրել է պատկերավոր համեմատությամբ․

«Պատկերացրեք՝ ամուսնացած մարդ ես, և կինը բացահայտում է, որ սիրուհի ունես։ Նա քեզ ասում է՝ ընտրություն կատարիր։ Իսկ դու պատասխանում ես՝ դեռ չգիտեմ՝ սիրուհիս ինձ հետ կամուսնանա՞, թե՞ ոչ, առայժմ հակասություն չկա, շարունակենք այսպես, հետո կտեսնենք»։

Նախկին նախարարի գնահատմամբ՝ նման մոտեցումը արտաքին քաղաքականության մեջ անորոշություն և թույլ դիրքավորում է ցույց տալիս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պարզ հարց` պարզ պատասխան

Պարզ հարց` պարզ պատասխան Sat, 25 Apr 2026 09:00:24 +0400 Եվ այսպես, 19 քաղաքական ուժ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով