Եվրոպային հիշեցրել է Մոսկվայի նախազգուշացումը
Thu, 17 Sep 2026 19:00:11 +0400

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Եվրոպայի երկրները հիշում են ռազմական հակամարտության հետ կապված Մոսկվայի արած նախազգուշացումը։ Եկատերինբուրգում ընթացող Երիտասարդական փառատոնի ժամանակ նախարար Լավրովը ասել է․ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ չենք պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա։
Նախագահը վերջերս մանրամասն կերպով այդ մասին խոսել է եւ ընդգծել, որ որեւէ շահ չունենք դա անելու։ Սակայն եթե Եվրոպան, որ ամեն օր խոսում է Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստվելու մասին, որոշի հարձակվել, ապա դա արդեն կլինի բոլորովին այլ պատերազմ եւ կլինի շատ կարճատեւ պատերազմ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր